Նորք Մարաշ – Օգոստոս 18

Նորք Մարաշի ծերանոցում կազմակերպվել էր կինոդիտում: Տարեցները շատ ոգևորված էին ֆիլմից, հարցեր էին տալիս ֆիլմի նկարահանող անձնակազմին: Դիտորդները այնքան էին հուզվել, որ սկսեցին կիսվել իրենց պատմություններով, և պատմեցին, թե իրենք ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք ուրախ ենք, որ ֆիլմը առիթ հանդիսացավ միմյանց հետ խոսելու և կիսվելու համար: