Կինո Մոսկվա կինոթատրոն – հուլիսի 14

Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի` Կինո Մոսկվայում տեղի ունեցած ցուցադրությունից հետո, որոշ երիտասարդների շրջանում իսկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆիլմը: Նրանք հարցնում էին, թե ինչպես է ստեղծվել այն, այնուհետև սկսեցին քննարկել մեծահասակներին առնչվող մի շարք սոցիալան խնդիրներ: Մեզ համար շատ հետաքրքրական էր հետևել, թե ինչպես են նրանք տարբեր հարցադրումների շնորհիվ սևեռում իրենց ուշադրությունը այդ խնդիրների նկատմամբ: Երիտասարդները խոսում էին ոչ միայն ռեժիսորի և ֆիլմի անձնակազմի հետ, այլ նաև արդյունավետ քննարկում եղավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի հետ: