Միրզոյան գրադարան – հուլիսի 30

Լրագրողների համար հատուկ ցուցադրություն կազմակերպվեց Միրզոյան գրադարանում: Հետաքրքիր քննարկում ծավալվեց ֆիլմի անձնակազմի, ռեժիսորի և լրագրողների միջև: Հարց ու պատասխանը տևեց ավելի քան մեկ ու կես ժամ, որի ընթացքում քննարկում էին հարցեր, ինչպիսիք են սոցիալական և ֆինանսական խնդիրները, որոնց հանդիպում են մեծահասակները և դրանց էսթետիկ կողմի ներկայացումը դոկումենտալ ֆիլմերում:
«Պարգևենք ժպիտ» ՀԿ ներկայացուցիչ Լիանա Մուսաջյանը, ում հետ մենք վաղուց համագործակցում ենք, փորձեց խրախուսել երիտասարդներին` ավելի շատ ներգրավվել տարբեր ծրագրերում, որոնք կօգնեն տարեցներին: