Լավագույն դոկումենտալ ֆիլմ – հուլիսի 19

Ֆիլմը շահել է Ոսկե Ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում, ինչը մեծ խրախուսում էր թիմի բոլոր անդամների համար: Սա 5 տարիների տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի առաջին պտուղն էր: Մենք հույս ունենք, որ սա միայն առաջին մրցանակն է, և դեռ շատ անվանակարգեր ու մրցանակներ սպասում են մեզ: Մենք հավատում ենք, որ այն հարցերն ու խնդիրները, որ բարձրացնում է ֆիլմը, հուզելու են ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային հանդիսատեսին: