Ցուցադրություն Թումոյում – հուլիսի 29

Հուլիսի 29-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Մեկ, երկու, երեք» ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը ռեժիսորի և ֆիլմի անձնակազմի հետ: Դահլիճում հիմնակում երիտասարդներ էին, մթնոլորտը շատ ջերմ ու տրամադրող էր, հանդիսատեսը շնորհակալություն հայտնեց անձնակազմին ու կազմակերպիչներին դրական և ներշնչող ֆիլմի համար: Նրանք ասացին, որ այն իրենց ստիպեց մտածել տարեցների խնդիրների մասին, և լուծումներ ձեռնարկել հասարակության ներսում: Դիտորդներից մեկը, այնքան ոգևորված էր, որ որպես կամավոր անդամագրվեց, մյուս կիոդիտումները կազմակերպելու և իրականացնելու համար: Մի քանի օր անց նա մեզ հայտնեց, որ միացել է մի կազմակերպությանը, որտեղ օգնում են մեծահասկաներին և հաշմանդություն ունեցող մարդկանց: Մենք ուրախ ենք տեսնել մեր ֆիլմի այսքան ուղղակի ազդեցությունը հասարակության վրա: