Տարեցների միջազգային օր – հոկտեմբերի 1

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, համագործակցելով Օրրան ՀԿ հետ, մենք կազմակերպեցինք ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հերոսների հետ իրենց գրասենյակում: Հանդիսատեսի կազմում հիմնականում տարեց մարդիկ էին, հատկապես նրանք, ովքեր օգտվում են տեղի ճաշարանից: Կինոդիտումից հետո «Ընտրյալներ» համույթը հանդես եկավ մի քանի ազգային պարերով, հանդիսատեսից ամենահամարձակները նույնպես միացան համույթին: Միջոցառումը դարձավ իսկական տոնակատարություն, բոլորը երջանիկ էին և ներշնչված: