Աիդա Մնացականյան

Աիդան արտիստ է հոգու խորքում և հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը ամենամեծ վայելքն է իր համար: Նախկինում լինելով դաշնակահար և ուսուցիչ, այժմ համույթի միջոցով նա նորից զբաղվում է իր սիրած գործով, բայց իր բոհեմական նկարտումները միշտ խնդիրներ են առաջացնում «Ընտրյալների» համար: Նա ամուսնացած է եղել, բայց իր ամուսինը դավաճանել է նրան, այնուհետև լքել: Երեխաները ապրում են Ամերիկայում, որտեղ ինքը չի ուզում տեղափոխվել, ցանկություն չունենալով այս տարիքում ամեն ինչ զրոյից սկսել: Երբեմնի մարդկանցով լի շրջապատից այժմ ոչ ոք չկա իր կողքին, նա միայնակ է և լքված, չնայած, որ կյանքում ամենից շատ վախեցել է մենակությունից: Այժմ ամեն օր, նա պատրվակներ է ստեղծում տնից դուրս գալու և ինչ-որ մի բան անելու համար: Որպես արտիստ և որպես կին, նա չի պատկերացնում իր կյանքը առանց ուշադրության կենտրոնում լինելու: Մեծ խնամքով հարդարում է իր մազերը, շպարվում և միշտ մեծ ուշադրություն դարձնում իր արտաքինին: Աիդան հակասական բնավորություն ունի, չի սիրում կիսել բեմը ուրիշների հետ, բայց Ընտրյալների միջոցով սովորում է իսկական ընկերություն և հաղթահարում իր ներքին խնդիրները: