Արման Երիցյան

Արման Երիցյանն (ծնվ.1975թ) ավարտել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է “Monarch Films”, “Internews Armenia”, Ռուսաստանի հանրային հեռուստատեսության համար, որպես "Դարի հերոսները" փաստագրական շարքի ռեժիսոր: Նկարահանել է բազմաթիվ հանրային ծառայության գովազդներ տարբեր միջազգային կազմակերպություների համար: Հեղինակ է մի քանի մրցանակակիր վավերագրական ֆիլմերի, որոնք են` “Բաց երկնքի տակ” (2006), “Ողջույն, Ֆելլինի” (2007): Վարել է մի շարք վարպետության դասեր վավերագրության և հեռուստատեսային լրագրության ոլորտում. Մոսկվայի պետական համալսարանում, “ВГИК”-ում, Ռուսական Internews-ում, “Հարավ-Կովկասյան Երիտասարդ վավերագրողների ֆորումում”, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում: Հանդես է եկել որպես ժյուրիի անդամ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնում, “Banff World Media” փառատոնում, “Saratov Sufferings” վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում “Հարավ-Կովկասյան Երիտասարդ վավերագրողների ֆորումում” և “Послание человеку” վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում:
  2007թ.-ից համագործակցելով “Բարս Մեդիա” վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ, ստեղծել է “Հայաստանի վերջին լարախաղացը” լիամետրաժ վավերագրական ֆիլմը (2009/2010), որը միջազգային համաարտադրություն է և հեռարձակվել է հետևյալ հեռուստաալիքներով` PBS (ԱՄՆ), NHK (Ճապոնիա), YLE (Ֆինլյանդիա), SVT (Շվեդիա) և TVP (Լեհաստան), PLANETE POLAND(Լեհաստան), HIGH FIDELITY(Կանադա), Servus TV (Ավստրիա), GlobalSat TV (Բրազիլիա): 2012-ին “Բարս Մեդիա”-ի հետ Արմանը ստեղծել է “15 Young by Young” միջազգային նախագծի շրջանակներում “Kings for Sale” կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը համաարտադրություն է ARTE Ֆրանսիա, Avantis Promo և Alegria Productions –ի հետ: