Հովսեփ Ջիբիրյան

– “Ես պատշար եմ, պլոտնիկ, կոշկակար, վարորդ, դերձակ, ձուլող, ամեն ինչ ձեռքիցս գալիս է”- ասում է Հովսեփը: Ունեցել է երկու կին, եկուսին էլ կորցրել է: Այսօր միայնակ է: –“Լավ է ինքս լվանամ իմ շորերը, պատրաստեմ իմ կերակուրը և ինքս լինեմ իմ թոշակի տերը:” - խոստովանում էր Հովսեփը նախքան պարի հաճախելը: Ընտրյալներ պարային խումբ այցելելուց հետո, նոր ընկերների ազդեցության շնորհիվ, Հովսեփը սկսեց վերագնահատել իրավիճակը` բացահայտելով ամենակարող Հովսեփին: – “Բա մարդ կողքին մեկը չունենա… որ ասի – Կին ջան, մի բաժակ ջուր տուր խմեմ:” – այժմ հպարտորեն ասում է Հովսեփը: