Իննա Սահակյան

Իննա Սահակյանը ավելի քան տասը տարի կինոմատոգրաֆի և արվեստի բնագավառում աշխատանքի փորձ ունեցող պրոդյուսեր և ռեժիսոր է: Նախկինում աշխատել է «Էմի-ԲԻ» պրոդյուսերական կենտրոնիում, Գեղարվեստի Ակադեմիայում և այլն: 2003թ.-ից սկսել է համագործակցել «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ՝ որպես պրոդյուսեր և ռեժիսոր: Նկարահանել և արտադրել է հանրային ծառայության գովազդներ տարբեր միջազգային կազմակերպություների և տեղական հասարակական կազմակերպությունների համար (ՄԱԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Եվրոպական Միություն, USAID): Մրցանակակիր «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմում հանդես է եկել որպես ռեժիսորի օգնական: «Հայաստանի վերջին լարախաղացը» լիամետրաժ վավերագրական ֆիլմում Իննան հանդես եկավ որպես ռեժիսոր: Ֆիլմը արժանացել է Նյու Յորքյան Dance on Camera փառատոնի Լավագույն Վավերագրական Ֆիլմ մրցանակին, Բելգրադի Ազգագրական Ֆիլմերի փառատոնի Գլխավոր մրցանակին, Եկատերինբուրգում անցկացվող «Ռոսիա» փառատոնում ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» և արժանացել «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակին, «Ոսկե Ծիրան-2010» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» մրցույթում ճանաչվել է լավագույն ֆիլմ և այլն: