Մարիամ Աղաջանյան

Մարիամը ամենաերիտասարդն է խմբում, սակայն շատ ավելի տարեց է երևում: Ամուսնացած չէ և մինչ օրս պահպանել է իր “անմեղությունը”, քանի որ չի հանդիպել իր կյանքի տղամարդուն: Ինչպես ասում է Մարիամը. “Ես հիասթափվել եմ տղամարդկանցից: Նրանց կարծես միայն իմ մարմինն է հետաքրքրում”: Նախքան պարի խումբ այցելելը ընդունում էր տարաբնույթ դեղեր: Այսօր` պարի շնորհիվ, ոչ միայն ազատվել է դեղերի կախվածությունից, այլև, ինչպես ինքն է պնդում խմբի լավագույն պարողն է: Թեև տարեցներից յուրաքանչյուրը իրեն համարում է լավագույնը, այնուամենայնիվ Մարիամի հետ այդ հարցում չեն վիճում: