Վահագն Տեր-Հակոբյան

Վահագն Տեր-Հակոբյանը անկասկած ամենալավ օպերատորներից մեկն է Հայաստանում և նաև տարածաշրջանում, նախկին Սովետական միության տարածքում: Նա որպես բեմադրող օպերատոր աշխատել է տարածաշրջանի լավագույն ռեժիսորների հետ, այդ թվում Ա. Փելեշյան, Բ. Հայրապետյան, Է. Բաղդասարյան և Ռուսաստանից Ա. Էշպայ, ինչպես նաև ներգրավվել է անթիվ երաժշտական տեսահոլովակների, գովազդների և այլ մեդիա պրոյեկտների նկարահանումներում: Վահագնը համագործակցում է Բարս Մեդիայի հետ իր հիմնադրման օրվանից, նա արժանացել է մի շարք պատվավոր միջազգային մրցանակների: