5. Յուլիա Գրիգորյանց

Յուլիան միացել է Բարս Մեդիային 2010թ.-ից ու այդ պահից սկսած ակտիվորեն կազմակերպում ու զարգացնում է կազմակերպության նախագծերը: Նա պատասխանատու է ստուդիայի արտադրած բոլորի նոր ֆիլմերի դիստրիբյուցիայի և ֆառատոնային ընթացքի համար: Յուլիան նաև ներկայացնում է ստուդիայի նախագծերը միջազգային ֆորումներում, ինչպիսիք են օրինակ HAF-ը Հոնգ Կոնգում և Go East կինոփառատոնը Գերմանիայում, որտեղ նա արժանացավ Ռոբերտ Բոշ Շտիֆթանգ համա-արտադրության մրցանակին: 2014թ. որպես պրոդյուսեր “15 Young by Young” միջազգային նախագծի շրջանակներում ստեղծել է “Kings for Sale” կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը համաարտադրություն է ARTE Ֆրանսիա, Avantis Promo և Alegria Productions –ի հետ: