Ցուցադրություն Լոֆթում – հուլիսի 30

Հատուկ ցուցադրություն էր կազմակերպված «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում: Հրավիրված էին բազմաթիվ լրագրողներ և կինոքննադատներ: Կինոդիտմանը հաջորդեց քննարկում, որի ժամանակ խոսվում էր մարդու կյանքը վավերագրելու էթիկայի մասին: Դիտորդների մի մասին բավական հուզել էր ֆիլմը, նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին ֆիլմի ռեժիսորին և անձնակազմին: Ի վերջո, քննարկումը անցավ շատ արդյունավետ և ջերմ մթնոլորտում, տևեց ավելի երկար քան նախատեսված էր, և ինֆորմատիվ էր բոլորի համար: