Անահիտ Պետրոսյան |
Նա միշտ սիրել է երգել և պարել` երազելով մեծ բեմերում հայտնվելու մասին: Այս տարիքում, միայն, իրականացրել է այդ երազանքը: Նա պարի փորձերից հետո խուսափում է անմիջապես տուն վերադառնալ, այնտեղ նա մենակ է… Նախկինում նա կորցրել էր իր 8 երեխաներին, ապա, նաև, ամուսնուն… Անահիտը մեկուսացել էր հասարակությունից, փակվել տանը: Նա հրաժարվում էր որևէ փոփոխություն անել իր կենցաղում, կյանքում և կուրորեն պահպանում էր յուրաքանչյուր մանրուք, որը կհիշեցներ իր կորցրած երեխաների մասին: Պարի խումբը դարձել է նրա նոր ընտանիքը: Այն վառ կետը, որը կարողանում է նրան տանել առաջ ու կյանք պարգևել: |