Ֆրոդե Սոբսթագ |
Ֆրոդը 20 և ավելի տարիների փորձ ունի մեդիայի ոլորտում, որպես պրոդյուսեր և ռեժիսոր, նա գործընկեր ու համահիմնադիրն է Tenk.tv ընկերության: Նա գործնական ղեկավարման մագիստրոսական թեզ է պաշտպանել Նորվեգիայի բիզնես դպրոցում: Նա կազմակերպում ու անցկացնում է դասընթացներ, գրել է «Ինչպես լինել պրոդյուսեր» աշխատությունը: Ֆրոդն աշխատում է տարբեր ռեժիսորների հետ՝ փնտրելով նորանոր տաղանդներ և ստեղծելով հեռանկարային կապեր: 2011թ.-ին որպես պրոդյուսեր իր արտադրած “Ingvild Søderlinds Jenny” կարճամետրաճ ֆիլմը Բեռլինի փառատոնում է պերմիերա ունեցել, որից հետո աշխարհով մեկ ստացել 7 մրցանակ: |