Մարտիկ Մարտիրոսյան |
Ի տարբերություն բոլոր Ընտրյալների, Մարտիկը ամուսնացած է և ունի երեխաներ, սիրող կին և չի այցելում բարեգործական ճաշարան կարիքից ելնելով: Նա միացավ Ընտրյալներին հոգու կանչով, քանի որ մանկուց երազել էր պարել մեծ բեմերում: Մարտիկը համույթի հետ ծանոթացավ, երբ նրանք մասնակցում էին Շանթ TV հեռուստաընկերության «Թաքնված Տաղանդ» շոուին, իսկ ինքը աշխատում էր այնտեղ, որպես գիշերային պահակ: Նա ամեն ջանք գործադրեց, որպեսզի ընդունվի Ընտրյալների շարքերում, այժմ նա սիրով պարապում է նույնիսկ պարապմունքի ժամերից դուրս, որպեսզի լրացնի տարիների բացը, լիարժեք անդամ դառնալով համույթում: Նա մտադրված է ապացուցել իր ընտանիքին, ընկերներին և հանդիսատեսին, որ Ընտրյալները լքված, անտեսված ծերերի խմբակ չէ, այլ պրոֆեսիոնալ համույթ, որ կարող է դեռ շատ բարձունքների հասնել: |