Միխայիլ Զինովև |
Խմբում ամենատարեցն ու ամենաաշխույժն մասնակիցն էր, ազգությամբ ռուս: Նա Հայաստանում ռուսական համայնքի փոխնախագահն էր, վետերան ուսուցիչների ակումբի ակտիվ անդամ և Տարեցների երգչախմբում միակ երգող տղամարդն էր: Արդյունքում` նրա ազատ օրերը, ինչպես աշխատող մարդկանց մոտ, միայն շաբաթ և կիրակի օրերն էին լինում: Կլոր տարի Միխայիլը լողում է Հրազդանի գետում` այդ կերպ պահելով իր կայտառությունը: Ապրում էր քաղաքի կենտրոնում: Փոքր տարիքից երազել էր դառնալ տիեզերագնաց, սակայն դարձել է ֆիզիկայի ուսուցիչ` ստանալով վաստակավոր ուսուցչի կոչում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Միխայիլին սկսեցին ավելի շատ ճանաչել, նա հայտնվեց հեռուստաընկերությունների և լրագրողների ուշադրության կենտրոնում, մասնակցեց մի շարք հեռուստաշոուների և ունեցավ հաջողություններ: Նրան գրեթե բոլորը ճանաչում են: |
Մոտ 15 տարի նա իր կյանքի մենությունն ու դատարկությունը լցրել էր պիտանի և անպիտան իրերով` այն աստիճան, որ բնակարանի շքամուտքի դուռը գրեթե չեր բացվում: Իրականում նրա տունը վերածվել էր աղբանոցի: Այնուհետև նրա կյանքը լցվեց պարով ու երգով, երբ նա միացավ Ընտրյալներ պարային համույթին: Միխայիլը սկսեց գիտակցել, որ իր կապվածությունը իրերին ունի հիվանդագին բնույթ: Այնուհետև մեծ դժվարությամբ, բայց կամաց-կամաց դատարկեց իր բնակարանը: Եվ հպարտորեն դիմում էր իր հասակակիցներին կոչ անելով` ազատվել ավելորդ իրերից: |