Վարդան Հովհաննիսյան |
Իբրև ազատ լրագրող և օպերատոր Վարդան Հովհաննիսյանը 1980-ական թվականներից նկարահանումներ էր իրականացնում տարածաշրջանի թեժ կետերում, հետ-խորհրդային փոփոխությունների հետ կապված էթնիկ ընդհարումների գոտիներում, համագործակցելով միջազգային CBS News, Australian Broadcast Corporation (ABC), և World Monitor հեռուստաընկերությունների հետ: Նա 1993թ.-ին հիմնադրել է «Բարս Մեդիա» Վավերագրական Ֆիլմերի ստուդիան: Եվրոպական անվանի կինոարտադրողների հետ` BBC (Մեծ Բրիտանիա), ITVS (ԱՄՆ), WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) համատեղ ստեղծված Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը Արցախյան պատերազմի և խաղաղության մասին է, բոլորիս հայտնի, պարզ մարդկային արժեքների մասին – Ինչպես պահպանել մեր արժանապատվությունն պատերազմյան քաոսում, ինչպես մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո… ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների` այդ թվում Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի Թրայբեկա կինոփառատոնում, «Լավագույն վավերագրական ֆիլմ» Ոսկե Ծիրան Միջազգային Կինոփառատոնում և այլն: |
2012թ.-ին «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը արժանացել է Ազգային Կինոյի Զարգացման Հիմնադրամի ՀԱՅԱԿ մրցանակին` վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում: Վարդանը ստուդիայի հաջորդ լիամետրաժ վավերագրական ֆիլմերում «Հայաստանի վերջին լարախաղացը» 2010թ., «Donkeymentary» 2012թ., «Մեկ, երկու, երեք» հանդես եկավ որպես պրոդյուսեր: Այժմ Վարդանը աշխատում է «Բանտարկված հոգիներ» և «Զինվորագրյալ փղեր» վավերագրական ֆիլմերի վրա, ինչպես նաև զարգացնում է նոր նախագծեր Աֆրիկայում, Հայաստանում և Ռուսաստանում: |