«Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան համագործակցելով մի շարք հասարակական կազմակերպությունների հետ Հայաստանում և ստանալով բրիտանական "Bertha Connect" հիմնադրամի ֆինանսական աջակցությունը կարողացել է իրականացնել «Ընտրյալները» իրազեկման արշավը «Մեկ, երկու, երեք» վավերագրական ֆիլմի աշխատանքներին զուգահեռ։
ԽՍՀՄ-ի կործանումից երկու տասնամյակ անց նույնիսկ Հայաստանի անկախությունը հակասական ազդեցություն ունեցավ հասարակության վրա: Երկիրը ձեռք բերեց ինքնիշխանություն, և քաղաքացիները ունեցան որոշակի ազատություն, սակայն միևնույն ժամանակ երկրի առջև ծառացան մի շարք անլուծելի խնդիրներ: Պատերազմի և տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի ներքին վիճակը բավական ծանր էր: Այս բոլոր փոփոխությունները առաջին հերթին ներազդել են ավագ սերնդի վրա, քանի որ նրանք իրենց կյանքի մեծ մասը անցկացրել են ԽՍՀՄ-ի օրոք, անկախության ձեռք բերումից հետո նրանք դարձել են «կորուսյալ սերունդ»:
Հերոսները համակերպվել էին սովետական գուցե ճնշող, սակայն ապահով ապրելակերպին, նրանք պատրաստ չէին անորոշ իրադրությունների, ֆինանսական անկայունության և ետսովետական կյանքի բարդություններին: Նրանցից մեծ մասը այժմ ապրում են միայնության և ծայրահեղ աղքատության պայմաններում: Հայաստանում տարեցները այնքան փոքր կենսաթոշակ են ստանում, որ հազիվ կարողանում են հոգալ կենցաղային տարրական պայմանները; Տարեցների մեծ մասը թե ֆինանսապես, թե հոգեբանորեն կախված են իրենց ընտանիքի անդամներից: Սակայն օրեցօր աճող արտագաղթի պատճառով շատերը պարզապես միայնակ են: Այսօր բազմաթիվ տարեցներ մեկուսացված ու անտեսված են հայ հասարակության ներսում: Միջինում 70 դոլար կենսաթոշակի պայմաններում նրանք չեն կարողանում ձեռք բերել բժշկական ապահովագրություն, տարեց մարդիկ դառնում են հասարակության ամենախոցելի խմբերից մեկը, նրանք հեռանում են կյանքից կատարյալ միայնության մեջ:
Թեև մենք լիովին չենք կարող լուծել այս սոցիալական արմատավորված խնդիրը, սակայն մեր ուժերի ներածի չափով կարող ենք լուծել նրանց մեկուսացման խնդիրը, և տեսանելի դարձնել այդ խնդիրները հասարակության լայն շերտերին: Այս նախնական քայլերի շնորհիվ մենք ցանկանում ենք ոգեշնչել տարեցներին, կրթել երիտասարդներին և փորձել փոփոխել հասարակական կարծիքը:
Մեր արշավի նպատակն է փոխել շատերի ընկալումը ծերացման մասին: Մենք ցանկանում ենք խոսել այն խնդիրների մասին, որոնք առաջանում են ծերացմանը զուգընթաց, որ բոլորս վաղ թե ուշ առնչվում ենք դրանց հետ: Արշավը բաղկացած է «Մեկ, երկու, երեք… » ֆիլմի կինոդիտումներից և «Ընտրյալները» պարախմբի ներկայացումներից:
Մեր հիմնական նպատակն է իրազեկել, թե ինչպիսի խնդիրներ ունեն Հայաստանում խոցելի քաղաքացիները: Մենք ցանկանում ենք.
Չնայած բոլոր ֆինանսական, սոցիալ և հոգեբանական խնդիրներին, որ ունեն ծերերը, նրանց ամբողջ կյանքը վերափոխվում է, երբ նրանք հույս են գտնում: Արշավի և ֆիլմի հիմնական նպատակը նրանց հույս տալն է: Ֆիլմը նոր հաղթանակների և ներշնչանքի աղբյուր է, այն ցույց է տալիս, որ երբեք ուշ չէ գտնել երկար փնտրած երջանկությունը:
Արշավը հիմնականում ունի երեք թիրախային խումբ.
Հայաստանի տարբեր մարզերում արշավի շրջանակներում կազմակերպվում են անվճար կինոդիտումներ: Մենք ակտիվ ենք նաև սոցիալական կայքերում, իրազեկել ենք հազարավոր մարդկանց հետագա միջոցառումների մասին: Արշավի ընթացքում մենք կազմակերպել ենք 5 հանրային կինոդիտում Երևանում, 10 կինոդիտում տարբեր մարզերում: Պլանավորվում է նաև նկարահանել երկու հեռուստատեսային հաղորդում, որոնք մանրամասն կներկայացնեն խնդիրները, իրադարձությունները պետք է լուսաբանվեն նաև լրատվական դաշտում: Արշավը պատրաստում է համագործակցել նաև ազգային գործընկերների, հասարակական և մշակութային կազմակերպությունների հետ:
Ֆիլմը դեռ չի ունեցել իր համաշխարհային պրեմիերան, երբ այն ընդլայնի իր տարածումը միջազգային ոլորտում, ազդեցությունը Հայաստանի վրա, իհարկե, ավելի մեծ կլինի: Ֆիլմի միջոցով շատ մարդիկ իրենց համար բացահայտեցին այս անտեսանելի խնդիրը, ներշնչվեցին դրա կողմից: Սա միայն սկիզբն է այն հսկայական աշխատանքի, որը դեռ պետք է կատարվի, որպեսզի հասարակության մեջ փոխվեն կարծրատիպերն ու մտածելակերպը: Սակայն, թե հասարակության մեջ որևէ բան փոխելու, և թե պարել սովորելու մեջ ամենակարևորը առաջին քայլն է:
Ֆիլմը իր մեջ կրում է հասարակության մեջ տարեց մարդկանց մասին կարծրատիպեր կոտրելու, իրենց դերը հասարակության մեջ կայունացելու, նոր մարտահրավերներ նետելու մի կարևոր հաղորդագրություն։ Այն հանդիսատեսին ցույց է տալիս, որ ավագ սերունդը ունի նույն եռանդն ու ավյունը, ինչ երիտասարդները և եթե հասարակությունը մեկուսացման փոխարեն հանդուրժողականություն ցուցաբերի տարեցների նկատմամբ, նրանք կարող են ավելի լիարժեք ու ներդաշնակ կյանք վարել։
Խնդրում ենք հետևեք մեր լրահոսի բաժնին, եթե ցանկանում եք տեղեկանալ հետագա կինոդիտումների մասին, կամ բաժանորդագրվեք մեր ֆեյբուքի կամ թվիթերի էջերին։
Հայաստանում 2015 թվականի ամառվանից սկսած ավելի քան 30 կինոդիտումներ են կազմակերպվել։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք տարբեր հասարակական, մշակութային և քաղաքական կազմակերպությունների հետ և շարունակում «Ընտրյալներ» իրազեկման արշավը՝ անցկացնելով «Մեկ, Երկու, Երեք․․․» ֆիլմի նորանոր կինոդիտումներ։
Սովորաբար կինոդիտումները թիրախավորված են հստակ տարիքային խմբերի համար՝ երիտասարդների, տարեցների և խառը խմբերի։ Դիտմանը հաջորդում են քննարկումները, որոնք էլ, իհարկե, ունենում են մեծ ազդեցություն հասարակական կարծիքի ձևավորման վրա։
«Ընտրյալներ» իրազեկման արշավի ընթացքում անցկացվել են մի քանի մամլո ասուլիսներ, որոնք ներկայացրել են ֆիլմը, նկարահանող խմբին և ծերերի հիմնախնդիրները։ Երկու մեծ ասուլիսներ են անցկացվել «Ոսկե Ծիրան» Երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում։ Եվս մեկ մեծ մամլո ասուլիս է կազմակերպվել հոկտեմբերի 1-ին ներգրավելով բոլոր ՀԿ-ներին, ովքեր աշխատանքներ են իրականացնում տարեցների հասարակական խնդիրների շուրջ:
Գրեթե ամեն դիտումից հետո մենք կազմակերպում ենք քննարկումներ, որոնք թե ֆիլմի հերոսների ու դրա առանձնահատկությունների մասին են, թե մեր երկրում ծերերի սոցիալ-հասարակական խնդիրների մասին։ Քննարկումները օգնում են ավելի լավ պատկերացում կազմել և լուծումներ փնտրել հասարակությունը բարեփոխելու համար։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ կախված է մեր վերաբերմունքից, մենք ամեն կերպ խրախուսում ենք, որ մարդիկ ավելի շատ մտերմանան և հասկանան ծերերին, նրանց համար նոր ծրագրեր ու գաղափարներ առաջ մղեն, որպեսզի հայակական հասարակության ներսում ծերերի կացությունը բարելավվի։
Կաևոր է, երբ մենք խոսում ենք ակտիվ ծերերի մասին, ցույց են տալիս տարբեր տեսանյութեր, կամ քննարկումներ ենք անում, բայց շատ ավելի մարդկանց սրտերում իր հետքն է թողնում, երբ նրանք տեսնում են «Ընտրյալներին» պարելիս։ Երբ կինոդիտումից հետո հանդիսատեսը առիթ է ունենում դիտել նաև նրանց պարախմբի փոքրիկ ելույթը, տպավորությունները հազարապատկվում են։ Հանդիսատեսը ոգեշնչվում ու հուզվում է ամեն կատարումից։ Ելույթներից հետո բոլորը հիմնականում ցանկանում են մոտենալ և խոսել «Ընտրյալների» հետ, շատերը ցանկություն են հայտնում դառնալու այդ պարախմբի անդամ։
.