«Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Ավան համայնքում բացվեցին պարի դասեր ծերերի համար: Դասերը ղեկավարում էր Ժասմենա Կարապետյանը, ով որպես տարիների փորձ ունեցող պարուսույց, նույն համայնքում վաղուց ուներ պարի խումբ երեխաների համար: Իր սաների պապիկ, տատիկներն էլ էին հետաքրքրված մասնակցելու դասերին և պարելու: Այսպես ժամանակի ընթացքում ծնվեց «Ընտրյալներ» տարեցների պարային խումբը, որը գործում է 2007թ.-ից: Խումբը ի սկզբանե գործել և շարունակում է գործել բարեգործական հիմունքներով, բոլոր պարապմունքները անցկացվում են անվճար: Մասնակցել ցանկացողների քանակը միշտ շատ է, բայց խումբը ունի նաև մի շարք մարտահրավերներ, սկսած ֆինանսական հարցերից, մինչև մասնակիցների առողջական խնդիրները և համերգային հագուստներ ունենալը:
«Ընտրյալներ» տարեցների խումբը մասնակցել է տարբեր փառատոնների, միջոցառումների և համերգների, ինչպես նաև նկարահանվել տարբեր հոլովակներում, հեռուստատեսային հաղորդումներում և սերիալներում: Խումբը սիրով համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, Ավանի թաղապետարանի, ինչպես նաև մի շարք կառույցների հետ ինչպիսիք են՝ դեսպանատները, հասարական կազմակերպությունները, ՄԱԿ-ը և այլք՝ շուրջբոլորը սփռելով ջերմ մթնոլորտ և ոգևորություն:
2010թ.-ին խումբը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Թաքնված Տաղանդ» մրցույթին և հասել մինչև լավագույն ութնյակ: Այդ ընթացքում ռեժիսոր Արման Երիցյանը ծանոթացավ տարեցների հետ և առաջացավ մտահղացումը նրանց մասին ֆիլմ ստեղծելու: Ֆիլմի նկարահանման աշխատանքները տևեցին մոտ 5 տարի և ավարտվեցին 2015թ.-ին, հանդիսատեսի դատին հանձնելով «Մեկ, Երկու, Երեք» վերնագրով լիամետրաժ վավերագրական ֆիլմը:
Levon Abgaryan | Sasun Papit | Hanrapetakan Tati | Robert Dashtoyan |
Public figure, activist, roller, scientist | Political & Social activist | Political activist | Singer, member of VAN Folk Ensemble |
Arusyak Sahakyan | Sargis Baghdasaryan | ||
Ethnologist and anthropologist, lecturer at State Conservatory member of MRRO the National Center for Folk Songs | Dancer, Singer member of AKUNQ Folk Ensemble |