«Մեկ, Երկու, Երեք» ֆիլմը պատմում է մի խումբ տարեցների մասին, ովքեր որոշակիորեն անտեսված են հասարակության կողմից: Սակայն նրանց միավորում է բարեգործական ճաշարանը և պարը: Միայնակ ծերերը` այս նոր ընտանիքի և պարի միջոցով, օրեցօր փորձում են, ոչ միայն, հաղթահարել անխուսափելի թվացող մենությունը, վիշտն ու տարաբնույթ հիվանդությունները, այլև փոխում են իրենց միատոն ապրելակերպը: Թվում է, թե յուրաքանչյուր ելույթ կարող է նրանց համար լինել վերջինը, սակայն ամեն անգամ նրանք դուրս են գալիս բեմահարթակ հաղթելու և առաջինը լինելու վճռականությամբ՝ շարունակելով երազել, զարմանալ և զարմացնել: Ֆիլմը նոր հաղթանակների և ներշնչանքի աղբյուր է, այն ցույց է տալիս, որ երբեք ուշ չէ գտնել երկար փնտրած երջանկությունը:
Ֆիլմը արտադրվել է «Բարս Մեդիա» դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում, 2015թ-ին, այն Հայաստան–Գերմանիա–Նորվեգիա համատեղ արտադրություն է: Ֆիլմի հեղինակները գրեթե 5 տարի շարունակաբար աշխատել են, որպեսզի ստեղծեն ու հանդիսատեսին ներկայացնեն տարեցների գողտրիկ և սրտառուչ պատմությունները:
Երբևէ չեմ մտածել, որ պարելիս դժբախտություններն ու անհանգստությունները կարող են անհետանալ և դառնալ անտեսանելի… Ես դրանում համոզվեցի, երբ առաջին օրը այցելելով պարի խմբի փորձին հանդիպեցի կենսուրախ, անհոգ և աշխույժ ծերերի: Հետագայում, մտերմանալով նրանց հետ և տեսնելով նրանց առօրյան համոզվեցի, թե որքան խնդիրներ ու վշտեր են թաքնված նրանց աշխույժ պարային շարժումների տակ: Նրանք, ձգտելով ազատվել տաղտկալի և վախենալու մենությունից, կարողացել են վերագտնել իրենց կյանքի իմաստը:
Որքան էլ պարզ չթվա, բայց այս ֆիլմն այն մասին է, որ կյանքը շարունակվում է քանի դեռ այն չի ավարտվել: Առաջին հայացքից, հասարակության կողմից անտեսված տարեցները եկել են բարձրաձայնելու և իրենց դիրքերն ամրապնդելու մեր հասարակության մեջ: Հաճախ երիտասարդները կարծում են, որ տարեցների թե՛ սոցիալական, թե ՛անձնական խնդիրներն այլ են և անհամեմատելի իրենց խնդիրների հետ: Հետևելով պարի խմբի կյանքով լի տարեցների պատմություններին համոզվում ենք, որ իրականում երբեք ուշ չէ սիրահարվել և պլաններ կազմել ապագայի համար:
Այս ֆիլմը այն մարդկանց մասին է, ովքեր, շրջանցելով իրենց մենությունը, կարողացել են կյանքի արևամուտին իրականացնել մանկության երազանքը` պարել, երգել մեծ բեմերում և դառնալ հայտնի:
Չնայած մենությանն ու վշտերին, նրանք կարողացել են հաղթահարել իրենց ծերունական անշարժունակությունն և բազում հիվանդությունները` կարճ ժամանակում սովորելով բարդ հայկական պարեր: Նրանք «Ընտրյալներն» են, որոնք միավորվել են ապացուցելու, որ իրենք դեռ ունեն իրենց տեղն և նպատակները մեր հասարակության մեջ:
Ֆիլմում տարեցներից յուրաքանչյուրի անձնական դրաման ներկայացվում է պարի միջոցով, առաջին հայացքից խիստ տարբեր թվացող այդ պատմությունները, միաձուլվում են` դառնալով մեկ պատմություն: Ընտրյալներ պարային խմբի տարեցների ինքնատիպ դրամաների ախտորոշումը, թերևս, “մենությունն” է , որն արդիական է ցանկացած երկրի և հասարակության համար: Ֆիլմը ոչ միայն ներկայացնում է տարեցների դժբախտությունները, այլև վավերագրում նրանց հաղթանակներն ու կյանքը լիաթոք սիրելը:
2015թ. Արժանացել է Ոսկե Ծիրան մրցանակին «Ոսկե Ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական Համայնապատկեր» մրցույթում՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ: 2015թ. մասնակցել է Նորվեգիայում անցկացվող Films from South միջազգային կինոփառատոնին:
The project has been pitched in Asian Network Documentary program in the frames of the Busan International Film Festival, Korea (October, 2011). It raised high interest from Korean Educational Broadcasting System (EBS) and WDR (Germany). Together with Detail Film - German co-production partner the project was pitched in the frames of GoEast film festival in April, 2012 and won the Robert Bosch Stiftung Co-Production Prize. Than the project was developed at DocStories Black Sea and CAUCADOC workshops, it has received Festival International des Programmes Audiovisuels Prix CFI and participated in Docs in Thessaloniki workshop and DOC Leipzig co-production meetings. In 2013 the film received Sorfund co-production grant from Norway South Film Fund and co-producer Frode Sobstad joined the team. The project also received small grant for production from Armenian Government through Documentary Film Studio Hayk.