Մեկ, երկու, երեք... մեկ, երկու, երեք... մեկ... երկու... երեք – Հայաստանի միակ տարեցների պարի խումբը փորձասենյակում պատրաստվում է առաջիկա ելույթին: Մասնակիցների ոգևորությունից երևում է, որ նրանք ոչ միայն պարային շարժումներ ու քայլեր են սովորել, այլ նաև մի շատ կարևոր բացահայտում կատարել իրենց կյանքում. անկախ նրանից քանի տարեկան ես, երբեք էլ ուշ չէ սիրելու, երազելու, զարմանալու և զարմացնելու համար: